Չորս ամիս 25-ամյա Ջիջի Հադիդը պահել է ինտրիգը եւ չի բացահայտել իր դստեր անունը։ Բայց երեկ նա վերջապես պատմել է, թե ինչպես են նրանք՝ 28-ամյա Զեյն Մալիկի հետ, երեխային անվանել։

Այժմ նրա Instagram-ի պրոֆիլում գրված է, որ նա Խայի (Khai) մայրն է։ Մոդելի դուստրը, հավանաբար, անվանել են իր հորական տատիկի՝ Մուհամեդ Հադիդի պատվին, որի անունը Հայրիա է։

Հաջորդ քայլը, որին Ջիջիից սպասում են նրա երկրպագուները, այն է, որ նա համարձակվի հանրությանը ցույց տալ դստեր դեմքը: Մոդելն արդեն բազմիցս դստեր հետ լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում, բայց միշտ թաքցրել է այն կողմնակի աչքերից։ Ահա եւ հերթական նոր լուսանկարում Ջիջին թաքցրել է իր դստերը երկրպագուներից։

Բայց այն է, ինչով Ջիջին պատրաստակամորեն կիսվում էր հղիության ընթացքն էր։ Մոդելը պատմել է, որ հղի վիճակում նա շարունակել է պոդիում դուրս գալ։ Ընդ որում, նրան տանջում էր ուժեղ տոքսիկոզը։ Ախորժակի բացակայությամբ նա ընդհանրապես չի տառապել եւ կերել է այն ամենը, ինչ իր հոգուն դուր է եկել։ Նրա կազմվածքի վրա դա, կարծես, այնքան էլ չի ազդել. արդեն մեկ ամիս անց նա ցույց է տվել սլացիկ կազմվածքը։

Այժմ աստղը շատ ժամանակ է անցկացնում իր դստեր հետ։ Ընդ որում, նա արդեն վերադարձել է աշխատանքի։

 

Աղբյուր՝ style.news.am

22 Հունվար, 2021 17:20
91
; ;