Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է 3 տարի առաջ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

 

Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերևութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետև զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։ Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է.

 

Աշոցքում՝ -29.1°C Ապարան լճային՝ -25.2°C Ճամբարակում՝ -23.6°C Սիսիանում՝ -23.3°C Գավառում՝ -23.0°C Հրազդանում՝ -22.5°C Գյումրիում՝ -21.4°C Ծաղկահովտում և Տաշիրում՝ -21.0°C Ամասիայում և Ջերմուկում՝ -20.4°C: Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև -14°C․․․-16°C , իսկ առանձին գոգավոր տարածքներում՝ ըստ արբանյակից ստացված տվյալների, -20°C։ 

22 Հունվար, 2021 21:47
351
; ;