Հրաշալի նորություն կինոսերների համար.  Առնո Բաբաջանյանի մասին պատմող  ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան  տեղի կունենա հունվարի 23-ին՝ ռուսական Առաջին ալիքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ազգային կինոկենտոնից:

Առնո Բաբաջանյանի 100-ամյակի առթիվ՝ ռեժիսոր Վագա Վարդանյանի «Առնո Բաբաջանյան․ Սիրո դար» խաղարկային վավերագրական ֆիլմը, որը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ, կցուցադրվի ռուսական Առաջին ալիքով։

Հայ-ռուսական համատեղ արտադրության խաղարկային վավերագրական ֆիլմը պատմում է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի վաստակի և ստեղծագործական ուղու մասին։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մասին կարելի է անվերջ խոսել, սակայն առաջարկում ենք դիտել ֆիլմի առաջին հեռուստատեսային պրեմիերան, որը տեղի կունենա հունվարի 23-ին, ժամը՝ 14։05-ին (ռուսական ժամանակով)։

1135