![](https://araratnews.am/admin/images/1598604271.jpg)
Ամերիկյան հայտնի ու սիրված «Տանը միայնակ» ֆիլմի աստղ Մակոլեյ Կալկինն օգոստոսի 26-ին նշել է ծննդյան 40-ամյակը․ ավելի քան 600 000 հետևորդ ունեցող Twitter-յան օգտահաշվում դերասանը ծննդյան օրվա մասին գրառմամբ մարդկանց կարծես հիշեցրել է իրենց արագ անցնող երիտասարդության մասին։
«Ուզո՞ւմ եք ձեզ ծեր զգալ. ես արդեն 40 տարեկան եմ։ Խնդրեմ»,- հումորով գրել է Կալկինը, իսկ ավելի ուշ նշել, թե նա մարդկանց ստիպում է իրենց ծեր զգալ։
Ինչպես փոխանցում է showbiz.am-ը, այս մասին Twitter-յան գրառման մեջ դերասանը նշել է, որ 40 տարեկանը նշանակում է, որ իր մոտ շուտով «միջին տարիքի ճգնաժամ» է սկսվելու, ուստի՝ երկրպագուներին հայտնել է սերֆինգով զբաղվելու մտադրության մասին, ինչպես նաև այլ առաջարկություններ անելու խնդրանք ուղղել նրանց։
Եվս մի գրառման մեջ էլ Photoshop համակարգչային ծրագրին տիրապետող իր հետևորդներին նա խնդրել է իրեն սերֆինգով զբաղվելիս պատկերել և փորձել ծիծաղաշարժ պատկերներ ստանալ: Ավելի ուշ Կալկինը Photoshop-ով արված որոշ լուսանկարներով է կիսվել էջում։