Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վայոց Ձորի մարզի գումարտակի պարեկները հունիսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 148-րդ կմ հատվածում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են 68-ամյա տղամարդու վարած «Լեքսուս-470» մակնիշի մեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին։

Աբովյան քաղաքի բնակիչ 68-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վայքի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

77