« BBC-ի «HardTalk» հաղորդման այսօրվա հյուրն եմ։

Հարցազրույցը առայժմ հասանելի է միայն հեռուստաեթերում։ Համացանցում հասանելի լինելուն պես կտեղադրեմ նաեւ այստեղ»։

 

Նշենք, որ վարչապետը հարցազրույցի ընթաքում անդրադարձել է ՌԴ-ի հետ ունեցած փոխհարաբերություններին` նշելով, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է բոլոր ոլորտներում, մասնավորապես, տնտեսության և անվտանգության, իսկ Եվրոպական Միության հետ կնքել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայանգիր»:

 

BBC–ի HardTalk հաղորդման հաղորդավար Սթիվեն Սաքուրի այն հարցին, թե ի վերջո, ո՞ր ճանապարհն է ընտրելու Հայաստանը` դեպի Ռուսաստան, թե Արևմուտք, վարչապետը պատասխանել է.

 

«Մենք կանենք առավելագույնը, որ ԱՄՆ–ի հետ պահպանվեն լավ և բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծել է վարչապետը։

Նույն հաղորդման շրջանակում Փաշինյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի, Ռոբերտ Քոչարյանի և հեղափոխությունից հետո չարդարացված սպասելիքների մասին հարցերին։

 



 

636