Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը (0-1)։


«Տխուր եմ, բայց հասկանում եմ, որ մենք խաղացինք մեր ողջ ուժերով։ Անկեղծ ասած, նրանք ավելի լավն էին։ Մենք պարտվեցինք, և մենք ընդունում ենք դա։ Սակայն դա չի նշանակում, որ մենք կմոռանանք այն ամենը, ինչ արել ենք մինչ այժմ, ուստի ես կցանկանայի շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին, իմ թիմակիցներին և երկրին»,- Լիոնել Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN պարբերականը։

114