Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական և ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

«Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն՝ ստեղծեք մաքուր և անվտանգ միջավայր։

Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է՝ բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։

Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր ու ապակու կտորներ թողնելը. դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։

Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։

Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում, դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1,5 մետր հանքայնացված շերտով, մաքրեք բուսածածկույթից ու փայտի մնացորդներից։

Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի՛ անցեք, անմիջապես փորձե՛ք մարել կրակը կամ արագ ահազանգեք 112»,- նշվում է հաղորդագրության մեջ։

189