Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ եթե Իրանը սկսի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից, ապա նման նախադեպ կարող է ստեղծվել նաև աշխարհի այլ տարածաշրջաններում։

Նա այս տեսակետը հայտնել է Մանիլայում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում ունեցած ելույթի ընթացքում։

Ռուբիոյի խոսքով՝ Իրանը փորձում է իրեն վերապահել Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իրավունք, մինչդեռ դրա համար որևէ իրավական հիմք կամ միջազգային մանդատ չունի։ Նրա գնահատմամբ՝ նման քայլը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել, երբ որևէ պետություն սկսի միակողմանի վերահսկողություն սահմանել միջազգային նավագնացության ուղու նկատմամբ, անցնող նավերից վճար գանձել և նույնիսկ կրակ է բացել այն նավերի ուղղությամբ, որոնք հրաժարվում են վճարել։

162