Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանն ու Իրանն ավել ծավալով էլեկտրաէներգիա ու գազ փոխադարձաբար իրար տալու և ընդունելու հնարավորություն ունեն»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Իրանն ունի ավել էլեկտրաէներգիայի կարիք, բնականաբար, Հայաստանն էլ ունի գազի կարիք, մենք հաջողությամբ իրականացնում ենք «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը, ակնհայտ է, որ հնարավորություններն ավելի շատ են ծրագիրը ընդլայնելու համար»,- նշել է Խուդաթյանը և հավելել, որ իրանական կողմի հետ պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկի բոլոր մանրամասները, ներառյալ՝ ժամկետները։

Խուդաթյանը հերքել է պնդումները, թե այս քայլով Հայաստանը ռուսական գազին փոխարինելու այլընտրանքներ է փնտրում։

148