Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում հետագա առաջընթաց է սպասվում, որը տարրերից մեկը TRIPP նախագիծն է, որը ներառվել է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ընդունված փաստաթղթում։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Շվեյցարիայի արտգործնախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Իգնացիո Կասիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նա հայտնել է, որ տրանսպորտային և հաղորդակցության գծերի բացման աշխատանքները շարունակվում են՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս։

«Այս նախագծերը շահավետ կլինեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և նաև ավելի լայն տարածաշրջանի համար»,- նշել է նախարարը։

Նա հավելել է, որ այս բոլոր գործընթացները շատ նշանակալի արդյունքներ են խոստանում տարածաշրջանի համար։

«Նավթամթերքն արդեն իսկ մատակարարվում է Ադրբեջանից Հայաստան։ Մենք կարծում ենք, որ հաջորդ փուլում կարելի է ընդլայնել առևտուրը»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։

152