Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Օգոստոսի 4-ին Նայրոբիում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերի հետ։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Երևանում կայանալիք Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքների ընթացքին։

Զրուցակիցները կարևորել են Առաջնորդների գագաթնաժողովին և բարձրաստիճան նախարարական հատվածին բարձր մակարդակով մասնակցության ապահովումը` կենսաբազմազանության օրակարգին քաղաքական խթան հաղորդելու և Համաժողովի արդյունքներն ամրապնդելու համար:

Մտքեր են փոխանակվել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի օժանդակ մարմինների` Գիտական, տեխնիկական և տեխնոլոգիական խորհրդատվության օժանդակ մարմնի (SBSTTA-28) և Իրականացման օժանդակ մարմնի (SBI-7) Նայրոբիում անցկացվող նիստերի շրջանակներում ընթացող բանակցությունների և աշխատանքների վերաբերյալ:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Համաժողովի անցկացման հարցում ՀՀ նախագահության առաջնահերթությունները՝ վերահաստատելով ներառական և արդյունքահեն համաժողով ապահովելու Հայաստանի հանձնառությունը՝ բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավվածությամբ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

102