Իսրայելը չի հանդուրժի Թուրքիայի ռшզմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելը չի հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք հանդուրժի Սիրիայում թուրքական ռազմական ներկայությունը, որը սպառնում է Իսրայելին: Մենք հստակ ուղերձ ենք փոխանցել՝ պետք չէ: Երևի այն բավականաչափ լավ չեն լսել, ուստի մենք հոգ ենք տարել, որ այն ավելի լավ հասկանան», - հայտարարել է նա։
Ավելի վաղ Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան մոտ է եղել խախտելու անվտանգության ոլորտում Իսրայելի հետ ստատուս-քվոն՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում գտնվող ռազմական ավիաբազայում:
20 Օգոստոս, 2026 10:32
74