Հրշեջ-փրկարարները մարել են Ավան-Առինջում գտնվող ավտոտնակում բռնկված հրդեհը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 31-ին՝ ժամը 02։39-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջի Խաչատուր Աբովյան 8-րդ փողոցում այրվում է տուն: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։36-ին, մարվել՝ 04։00-ին։
31 Օգոստոս, 2026 14:11
65