Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Լրատվամիջոցները գրել էին, որ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն ի պատասխան Araratnews-ի հաստատեց լուրը. «Հաստատում եմ, գնդապետ Դալլաքյանն այլևս չի զբաղեցնում նշված զորամասի հրամանատարի պաշտոնը»,- նշեց նա:

Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ին Ճամբարակի ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել 7 զինծառայողների, որոնցից մեկը մահացել էր։ Տրանսպորտային միջոցի վարորդը կալանավորվել էր, իսկ զորամասի գումարտակի շտաբի պետի նկատմամբ նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 549-րդ հոդվածի 3-րդ կետով (իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը) եւ վերջինս նույնպես կալանավորվել է։

650