Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանի Արագ արձագանքման բժշկական թիմը պատրաստվում է միջազգային որակավորման:

Ձևավորման ավարտական փուլում գտնվող թիմը կարող է ներգրավվել ինչպես Հայաստանում արտակարգ իրավիճակների հետևանքով տուժածներին բուժօգնություն տրամադրելու աշխատանքներին, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, Հայաստանից դուրս միջազգային մարդասիրական առաքելություններին:

 

Թիմն անցել է համապատասխան դասընթացներ, վերապատրաստումներ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ապահովված է դաշտային պայմաններում առնվազն 14 օր ինքնաբավ գործունեություն ծավալելու համար համապատասխան լոգիստիկ և բժշկական գույք-պարագա-սարքավորումներով:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

82