ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը, դրա ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին և հետագա համագործակցությանը։
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված հարաբերությունների ընդլայնմանն ու երկկողմ համագործակցության խորացմանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։
15 Սեպտեմբեր, 2026 15:56
126