Կապսում ՀՀ կառավարության միջոցներով 3 փողոց է հիմնանորոգվում, վերանորոգվում է ջրահեռացման ցանցը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կապսում ՀՀ կառավարության միջոցներով հիմնանորոգվում են բնակավայրի 2-րդ, 9-րդ և 11-րդ փողոցները։ Երեք ճանապարհն էլ տանում է դեպի նորակառույց դպրոց՝ ապահովելով դպրոցի համար ավելի հարմար և անվտանգ ճանապարհային կապ։
Այս մասին հայտնում է Ախուրյանի համայնքապետարանը։
Հիմնանորոգվող ճանապարհների ընդհանուր երկարությունը շուրջ 700 մետր է, ծրագրի արժեքը՝ մոտ 130 միլիոն դրամ։
Ասֆալտապատմանը նախորդում են անհրաժեշտ ենթակառուցվածքային աշխատանքներ․ վերանորոգվում է ջրահեռացման ցանցը, նորոգվում և ամրացվում է ճանապարհի հիմքը, լուծվում են նաև մի շարք այլ խնդիրներ:
17 Սեպտեմբեր, 2026 10:08
111
Կապսի ջրամբարի կառուցման համար Կառավարությունը պարտք չի վերցրել․ Վահե Հովհաննիսյան
21 Հունվար, 2026 12:41
Հերթական սարսափը. Չախոյանը ցույց է տվել ինչ պայմաններում էին սովորում Կապսի երեխաները
14 Հունվար, 2026 11:25
Քննարկվել են Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի, Կովկասյան էլեկտրահաղորդման ցանցի կառուցման ծրագրերը
06 Հունիս, 2025 19:15