Արծաթի գինը բարձրացել Է մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 30 դոլարից վեր

Comex սակարանում (Նյու Յորքի ապրանքային սակարանի ստորաբաժանումը) արծաթի գինը 12,8 տոկոսով բարձրացել Է եւ հասել մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 30,35 դոլարի առավելակետին, վկայում են առեւտրական հարթակի՝ Երեւանի ժամանակով 12:12-ի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վերջին անգամ արծաթի գինը մետաղադրամի մեկ ունցիայի դիմաց 30 դոլարից բարձր Է եղել 2013 թվականի փետրվարին: Երեւանի ժամանակով 12:34-ին արծաթի գինը դանդաղեցրել Է աճը մետաղադամի մեկ ունցիայի դիմաց մինչեւ 29,79 դոլար (+10,7 տոկոս), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
01 Փետրվար, 2021 18:16
366