«Արարատը» պայմանագիր է կնքել ուկրաինացի կիսապաշտպան Մաքսիմ Զադերակայի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 

26-ամյա խաղացողը մինչ «Արարատի» կազմը համալրելը հանդես է եկել Ուկրաինայում: Կարիերան սկսել է Դոնեցկի «Մետալուրգում», ապա տեղափոխվել է «Ստալ», որտեղ անցկացրել է երեք մրցաշրջան:

Զադերակայի վերջին ակումբը եղել է «Ալեքսանդրիան», որի կազմը համալրել է 2018 թվականին: Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի կազմում նա անցկացրել է ավելի քան 50 հանդիպում:

«Առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանն ու մարզչական շտաբին՝ ինձ թիմ հրավիրելու համար։

Միանգամից կարող եմ ասել, որ այստեղ հիանալի կոլեկտիվ է և շատ լավ մարդիկ։ Երբ առաջին օրը եկա այստեղ, նույնիսկ չզգացի, որ լեգիոներ եմ։ Ինձ բոլորը ջերմ ընդունեցին թիմում, կարծում եմ, որ իմ ադապտացիան շատ արագ կանցնի, և կսկսեմ օգնել թիմին զբաղեցնել ամենաբարձր հորիզոնականները։

Երկրպագուներին ցանկանում եմ առաջին հերթին մաղթել, որ շուտ վերադառնան մարզադաշտեր։ Բոլորին մաղթում եմ առողջություն, որ կարողանան իրենց կանանց, երեխաների հետ գալ մարզադաշտ և երկրպագեն Երևանի «Արարատին»,- ասել է թիմի նորեկը։

03 Փետրվար, 2021 23:00
198
; ;