Վարդենիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 57 ծառ հատած անձին
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 16-ին ստացվել էր հաղորդում, որ «Սևան» ազգային պարկի Վարդենիսի տարածքում ապօրինի հատել են հացենի տեսակի 57 ծառ։
Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բնության հատուկ պահպանվող տարածքում ծառերն ապօրինի հատելու հատկանիշներով։
Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերել հավաստի տեղեկություն, որ ծառերը հատել և փայտանյութը համագյուղացիներին իրացրել է Գեղամասար գյուղի բնակիչ 52-ամյա մի տղամարդ։
Հոկտեմբերի 21-ի առավոտյան տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։
Պատճառված վնասի չափը պարզվում է։
02 Նոյեմբեր, 2026 12:59
127
«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրյա քաղաքացուց գողացել են 8000 դոլար և 50 հազար ռուբլի․ կասկածյալը ձերբակալվել է
02 Նոյեմբեր, 2026 13:02
Որոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժ
02 Նոյեմբեր, 2026 11:41
Քրեական ոստիկանությունը բացահայտել է սպանության նախապատրաստության և հանցավոր խմբի գործունեության դեպք․ երեք անձ կալանավորվել է
02 Նոյեմբեր, 2026 11:12