Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի իշխանությունները շարունակում են միջնորդների միջոցով հաղորդագրություններ փոխանակել ԱՄՆ-ի հետ։ Բանակցությունների հիմքում շարունակում է մնալ Թեհրանի ավելի վաղ առաջարկած յոթնօրյա ծրագիրը, որը ներկայումս մանրամասնեցվել է։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Բանակցությունները շարունակվում են։ Հարցը բարդ է, կամ, ավելի ճիշտ, հարցերը բազմաթիվ են և չափազանց բարդ։ Ժամանակի ընթացքն ու ԱՄՆ-ի գործողությունները միայն ավելի են բարդացրել իրավիճակը։ Մեր գնահատմամբ՝ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է առ այսօր»,- ասել է նա՝ մեկնաբանելով Իրանի փոխարտգործնախարարի՝ Կատար կատարած վերջին այցը։
Բաղային նշել է, որ միջնորդների միջոցով Իրանի և ԱՄՆ-ի միջև անցկացվող բանակցությունների ու խորհրդակցությունների հիմքում շարունակում է մնալ Թեհրանի ավելի վաղ առաջարկած յոթնօրյա ծրագիրը, որն այժմ մանրամասնեցվել է։ Նրա խոսքով՝ ծրագրի ամբողջական իրականացումը հնարավոր է երկու օրվա ընթացքում։