Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուսումնամարզական հավաքի շրջանակներում «Ժիլինա»-ն մրցեց լեհական «Տիխի»-ի հետ: Սլովակիան ներկայացնող թիմը առավելության հասավ 3:2 հաշվով: «Ժիլինա»-ի հաղթական գնդակը հանդիպման վերջնամասում խփեց Վահան Բիչախչյանը: Հայ կիսապաշտպանը թիմի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսում:

Վահան Բիչախչյանը Գյումրու «Շիրակ»-ի սան է: «Ժիլինա» ետղափոխվեց 2017 թվականին: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորամուտը տոնել է 2020 թվականին

292