«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է չեմպիոն «Լիվերպուլի» հետ առաջիկա դիմակայությունից իր սպասումների մասին։

Թիմերը կհանդիպեն փետրվարի 7-ին Անգլիայի առաջնության 23-րդ տուրի խաղում։

«Մենք չենք հաղթի «Լիվերպուլին» միայն այն պատճառով, որ նախորդ 9 հանդիպումներում անընդմեջ հաղթանակ ենք տարել։ «Լիվերպուլին» հաղթելու համար մենք պետք է լինենք ագրեսիվ եւ խիզախ։ Նրանք մոտիվացված կլինեն, առավել քան երբեւէ։

Եթե մենք անցկացնենք վատ խաղ, իսկ մրցակիցը խաղա ավելի լավ, մենք կշնորհավորենք մրցակցին հաղթանակի կապակցությամբ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

«Մանչեսթեր Սիթին» 21 խաղից հետո 47 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Լիվերպուլը» 22 խաղում վաստակել է 40 միավոր եւ չորրորդն է։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Անգլիայի առաջնության առաջին շրջանում։ Նոյեմբերին Մանչեսթերում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։

 

Աղբյուր՝ sport.news.am

396