Այսօրվանից՝ Փետրվարի 17-ից «Հայփոստն» ավելի քանի 35 տոկոսով իջեցնում է Հայաստանից Ֆրանսիա առաքումների գործող սակագները: Նման հնարավորություն է ստեղծվել «Հայփոստի» և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր La Poste-ի հետ բանակցությունների արդյունքում:

Մինչև 1 կգ ծանրոցի համար նոր սակագին է սահմանվել 9,900 դրամը՝ նախկին 14,900 դրամի փոխարեն (34% նվազեցում):

Յուրաքանչյուր հավելյալ լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար սահմանվել է 2,900 դրամ՝ նախկին 6,000 դրամի փոխարեն (52% նվազեցում):

«Ֆրանսիան ծանրոցների առաքման Եվրոպայի ամենապահանջված ուղղությունն է: Շատ ուրախալի է, որ La Poste-ի հետ բանակցությունների արդյունքում կարողացանք սակագներն իջեցնել: Կարծում եմ, որ սա կնպաստի ինչպես Ֆրանսիայի սփյուռքի հետ կապի ամրապնդմանը, այնպես էլ կօգնի փոքր և միջին բիզնեսին, որոնց հիմնական առաքման ուղղությունը Ֆրանսիան է»,- հայտարարել է «Հայփոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

323