
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր է, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
««Դինամո» մարզահամալիրում ներկա գտնվեցի Ոստիկանության արագ շախմատի մրցաշարի փակմանը: Մրցաշարին մասնակցեցին ՀՀ ոստիկանության 17 ստորաբաժանումների և Արցախի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմերը: Իմ խոսքում կարևորեցի ոստիկակական համակարգում շախմատի հանդեպ սերն ու հետաքրքրությունը, որի ընդլայնմանն է ուղղված նաև այս ավանդական մրցաշարը:
ՀՀ «Դինամո» մարզական ընկերության փոխտնօրեն, գնդապետ Արմեն Մկրտչյանի հետ միասին հաղթողներին հանձնեցինք մրցանակները: Թիմային պայքարում լավագույններն էին Ոստիկանության կրթահամալիրի, Երևան քաղաքի վարչության և Արարատի մարզի հավաքական թիմերը: Անահատական մրցման մեջ առաջին եռյակում էին Արտաշես Հովհաննիսյանը (ԵՔՎ), Հայկ Կուծանյանը (Կրթահամալիր) և Արմենակ Գևորգյանը (ԵՔՎ):
Հայկ Փարսադանյանի անվան մրցանակ հանձնեցի Արցախի հավաքական թիմի մասնակից Մանանա Ծատրյանին:
ՀՀ ոստիկանության, Երեւանի շախմատի ֆեդերացիայի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության միջև այս համագործակցությունը շարունակական է լինելու»: