Նռնակ՝ Քաջազնունի փողոցում
Փետրվարի 22-ին, ժամը 14:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետում տեղի է ունեցել ավազակային հարձակում․ տարածքում նռնակ կա։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԳԴ-5 տիպի մարտական նռնակ է։ Փրկարարները սահմանազատել են տարածքը․ սակրավորները նռնակը տեղափոխել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հրաձգարան։
23 Փետրվար, 2021 02:04
1473
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում
04 Օգոստոս, 2025 17:49
Նռնակը վնասազերծված է, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն՝ Բյուրեղավանի համայնքապետարանում միջադեպի մասին
20 Մայիս, 2025 17:58
Ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին (տեսանյութ)
13 Մարտ, 2025 11:46
Երեկ որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ ներկա եմ գտնվել հիմնական դպրոցի ամփոփիչ միջոցառմանը․ Հարությունյան
12 Հունիս, 2026 12:45
Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ
06 Հունիս, 2026 17:58
Հայաստանն ընտրում է 16-ին. ֆոտոշարք
05 Հունիս, 2026 22:15