
Նշենք, որ անցյալ տարվա հուլիսին Մեգանը կորցրեց երեխային: Զույգի ավագ որդին ՝ Արչին, այժմ գրեթե երկու տարեկան է։
Արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, որոնք սպասում են իրենց երկրորդ երեխային, իմացել են ապագա փոքրիկի սեռը և ուրախությամբ այդ մասին հայտնել ընկերներին։ Նման հայտարարություն է արել փորձագետ Ինգրիդ Ստյուարտը:
Նրա խոսքով՝ զույգը ցանկանում է երեխային անվանել վիկտորիանական ոճով` Վայլեթ, Դեյզի կամ Ռեդմոնդ: Նաև լուրեր են պտտվում, որ եթե Մարքլը աղջիկ լույս աշխարհ բերի, ապա նրան հաստատ կանվանեն Դիանա:
Նշենք, որ անցյալ տարվա հուլիսին Մեգանը կորցրեց երեխային: Զույգի ավագ որդին ՝ Արչին, այժմ գրեթե երկու տարեկան է։
Հիշեցնենք՝ 2020 թվականի ապրիլի 1-ից արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դադարել են հանդես գալ որպես Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամներ: Նրանք հրաժարեցին իրենց կոչումներից, տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Աշխատելով Netflix և Spotify ընկերությունների հետ՝ զույգը հասավ թագավորական ընտանիքից ֆինանսական անկախության:
Ակնկալվում է, որ նրանք մարտին կհանդիպեն թագուհու հետ՝ քննարկելու իրենց ապագա կարգավիճակը․ Եղիսաբեթ Երկրորդը նրանց հրավիրել է նշելու իր ծննդյան օրը:
Աղբյուր՝ armeniasputnik.am