ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, 4 մահ

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 283 նոր դեպք, 4 մահ: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Փետրվարի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 171510 դեպք, որոնցից 163165-ն` առողջացած, 3183-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4349 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 720629 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3947 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 283 նոր դեպք: Ունենք 181 առողջացած և 4 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 813 է:
26 Փետրվար, 2021 14:56
1245
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով. ԱՆ
15 Հոկտեմբեր, 2024 14:54