Մարտի 7-ին CBS ալիքում կթողարկվի  39-ամյա Մեգան Մարքլի եւ 36-ամյա արքայազն Հարիի Օփրա Ուինֆրիին տված մեծ հարցազրույցը: Դրա շուրջ իրարանցումն արդեն հսկայական է, քանզի սպասվում է, որ ամուսինները կպատմեն թագավորական ընտանիքի ավագ անդամների պաշտոններից իրենց հեռանալու պատճառների մասին, կփոխանցեն տեղափոխվելուց հետո կյանքի մանրամասները եւ կխոսեն անձնական կյանքի մասին: Այսօր համացանցում հայտնվել է հարցազրույցի թիզերը, որտեղ հաղորդավարուհին եւս մեկ անգամ հաստատել է, որ իրենք խոսելու են ամենատարբեր թեմաներով:

«Ես պարզապես ուզում եմ պարզություն մտցնել: Չկա այնպիսի թեմա, որն արգելքի տակ է», - ասում է հեռուստահաղորդավարուհին:

Հարցազրույցի համար դքսուհին, որն այժմ սպասում է երկրորդ զավակի ծնունդին, ընտրել է Ջորջիո Արմանի ապրանքանիշի մետաքսե սեւ զգեստ, Aquazzura-ի կոշիկներ, Pippa Small-ի վզնոց, Birks ականջօղեր եւ Cartier թեւնոց։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1009