Բրիտանացիների կարծիքը Մեգան Մարքլի եւ արքայազն Հարիի մասին կտրուկ վատացել է։ Օփրա Ուինֆրիի հարցազրույցը բացասական ազդեցություն է ունեցել թագավորական ընտանիքի երկրպագուների վրա:

Ամերիկացի հեռուստահաղորդավարուհու հետ Սասեքսի դուքսերը բացահայտ խոսել են իրենց կյանքի մասին։ Ամուսինները ցնցող խոստովանություններ են կատարել, որոնք արդեն ամբողջ շաբաթվա ընթացքում քննարկում են ամբողջ աշխարհը։ Այլ հայտարարությունների թվում Մեգանը եւ Հարրին պատմել են, որ դքսուհին ինքնասպանության եզրին է եղել, իսկ պալատում նրան ոչ ոք չի աջակցել:

Մեծ Բրիտանիայում արքայազն Հարիի ժողովրդականությունը 15 տոկոսով նվազել է հեռուստահաղորդավարուհու հետ զրույցից հետո: Ընդ որում, 1664 հարցվածներից 48 տոկոսը հայտարարել է, որ արքայադուստր Դիանայի կրտսեր որդու նկատմամբ իրենց վերաբերմունքը բացասական է դարձել: Հարցումը նաեւ ցույց է տվել, որ տասը մարդուց միայն երեքն են դրական վերաբերում Մեգանին իր հայտնություններից հետո: Սակայն, հարցվածների 58%-ը նկատել է, որ բացասաբար է ընկալում «Ֆորս մաժոր» սերիալի աստղին, հաղորդում է Reuters-ը:

Օփրա Ուինֆրիի աղմկահարույց հարցազրույցի գլխավոր մեղադրանքներից մեկը հնչել է թագավորական ընտանիքի հասցեին, երբ Մեգանը խոսել է ռասիզմի մասին: Նա ենթադրել է, որ իր որդուն՝ Արչիին, արքայազնի տիտղոսը չեն տվել նրա մաշկի գույնի պատճառով, եւ հայտարարել է, որ Վինձորից ինչ-որ մեկը մտահոգվել է, թե արդյոք տղան չափազանց «մուգ» չի ծնվի:

Ամերիկացի դերասանուհին մանրամասն նկարագրել է իր ցավը եւ բողոքել, որ թագավորական ընտանիքում հրաժարվել են առանձին թիկնազոր տրամադրել փոքրիկ Արչիի համար: Սակայն, թագավորական կենսագիր Քեթի Նիկոլը հայտարարել է, որ դքսուհին խորամանկ է։ Փորձագետն ընդգծել է, որ Արչին չէր էլ կարող արքայազն դառնալ կանոնների համաձայն, քանի որ առաջին աստիճանի գահաժառանգի որդի չէ։

Քեթին հայտարարել է, որ Մեգանը եւ հատկապես Հարին որոշակիորեն տեղյակ են եղել այս սահմանադրական կանոնին: «Ես կարծում եմ, որ անկեղծ չէր այդ ամենը միասին խառնելն ու ենթադրելը, որ Արչին արքայազնի տիտղոսը չի ստացել միայն իր մաշկի գույնի պատճառով։ Ես կարծում եմ, որ դա մոլորության մեջ է գցել», - True Royalty TV-ի եթերում ասել է Քեթին։

 

Աղբյուր՝ style.news.am

1158