Արցախի բոլոր շրջաններում ձյուն է տեղում
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահին հանրապետության բոլոր շրջաններում տեղում է ձյուն: Առանձին հատվածներում (լեռնային գոտի) նկատվում է ցածր հորիզոնական տեսանելիություն:
Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բարձրադիր հատվածներում սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
08 Մարտ, 2021 23:42
431
Առատ ձյուն, ցածր տեսանելիություն և սաստիկ քամի․ ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար
28 Մարտ, 2026 22:24
Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
24 Մարտ, 2026 19:58
Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, Սևանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև
23 Մարտ, 2026 20:56