
Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ուկրաինական «Շախտյորի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը վնասվածքի պատճառով փոխարինվել էր հանդիպման 35-րդ րոպեին:
«Մխիթարյանի կորուստը ծանր հարված էր մեզ համար, սակայն Բորխա Մայորալը լավ խաղաց: Պետք է սպասենք բուժզննման արդյունքներին: Կարծում եմ՝ նա դժվար թե կարողանա մասնակցել «Պարմայի» դեմ հաջորդ հանդիպմանը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն:
«Ռոմայի» ու «Շախտյորի» միջև պատասխան հանդիպումը տեղի կունենան մարտի 18-ին Ուկրաինայում:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2010-2013-ը խաղացել է «Շախտյորում»: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 22 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Աղբյուր՝ sport.news.am