Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ Վանաձորի «Լոռին» հանդես է եկել հայտարարությամբ:

««Լոռի ՖԱ»-ն 2020 թվականի օգոստոսին դիմել էր ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ ԲԽ 1-ին տուրի «Ուրարտու» - «Լոռի ՖԱ» խաղի վերաբերյալ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումը («Լոռի ՖԱ»-ին գրանցել տեխնիկական պարտություն)՝ COVID-19-ով պայմանավորված բեկանելու համար։

Ակումբը նաեւ սույն թվականի մարտի 2-ին դիմել էր ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ ԲԽ 7-րդ տուրից հետաձգված «Լոռի ՖԱ» - «Ալաշկերտ» խաղում ֆուտբոլ խաղի կանոնների խախտման (4-րդ դադարով փոփոխություն կատարելու համար) պատճառով հյուր թիմին տեխնիկական պարտություն գրանցելու նպատակով։

Այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՖՖ բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվելու են վերոնշյալ երկու հարցերը։ «Լոռի ՖԱ» ներկայացուցիչները մասնակցելու են լսումներին։

«Լոռի ՖԱ»-ն լիահույս է, որ այսօր ՀՖՖ գրասենյակում կայացվելու են բացառապես անաչառ եւ արդար խաղի կանոններին հարիր որոշումներ»,- ասվում է հայտարարությունում:

 

Աղբյուր՝ sport.news.am

12 Մարտ, 2021 15:41
111
; ;