«Գորշ գայլեր»: Այս անունը աղոտ փոխաբերության թիկնոցի տակ թաքցնում է ծայրահեղական գաղափարախոսությունը: Ովքե՞ր են «Գորշ գայլերը» (թուրք. Bozkurtlar): Նրանք սովորաբար կիրառում են ռասիզմի հետ նույնականացվող բառապաշար, նրանք պատասխանատվություն են կրում Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ կրոնի ազատության կոպիտ խախտման ցնցող դեպքերի համար՝ փոխանցում է Persecution պարբերականը:

Թուրքական մեդիան հաճախ է հերքում  «Գորշ գայլերի» գոյությունը, սակայն շատ բարձրաստիճան պաշտոնյաներ անհերքելի կապեր ունեն:

«Գորշ գայլերին» նկարագրում են որպես ֆաշիստների, Թուրքիայի Ազգայնական շարժման կուսակցության ռազմականացված ուժ, որը երեք տարի առաջ հավասարեցվեց Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ: Դա դաշինք էր, որը լեգիտիմացրեց «Գորշ գայլերի» գաղափարախոսությունը հասարակությունում:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1187