«Պատգամավորների նախաձեռնությամբ, ապա կառավարության լրամշակմամբ, օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակվել, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչներին առանց որևէ նախապայմանի վերադառնալ հայրենիք»: Այսօր Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, պարզաբանելով, որ վերը նշված քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավոր է համաներվեն` հնարավորություն ստանալով հայրենիք վերադառնալ:

«Մեկ տարի ժամանակ տրամադրելու ենք, որ գան Հայաստան և ազատվելու են քրեական հետապնդումից, իսկ մեկ տարի հետո էլ կվերադառնանք խստացումների նախաձեռնությանը»,- հայտարարեց Քոչարյանը, տեղեկացնելով, որ արդարադատության նախարարության կողմից կոմիտեի նիստին է ուղարկվել փոփոխությունների փաթեթը, այժմ ակնկալվում է կառավարության դրական եզրակացությունը, ապա նախագծերը կքննարկվեն խորհրդարանում: 

1842