Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետների և  Ճանապարհային ոստիկանության ծառայողների հետ համատեղ շարունակել են իրականացնել մշտադիտարկումներ  և վերահսկողական աշխատանքներ հանրային  տրանսպորտի անվտանգ գործունեության  նկատմամբ։ Այս մասին հայտնում են ՔՏՀԱՏՄ-ից։

Ըստ այդմ՝ մարտի 17-ին մայրաքաղաք Երևանում դիտարկվել է 80 տրանսպորտային միջոց, կազմվել 17 վարչական արձանագրություն, որոնք բոլորն էլ վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։

Գեղարքունիքի մարզում Տեսչական մարմնի տարածքային բաժնի աշխատակիցները համաճարակի կանխարգելման միջոցառումներ և մշտադիտարկումներ են կատարել 13 տրանսպորտային միջոցի նկատմամբ, իսկ Վայոց ձորի մարզում դիտարկվել է 6 ներմարզային և 1 միջմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների գործունեությունը։

Երթուղիները սպասարկող ընկերություններին Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են իրազեկող բնույթի ցուցումներ՝ հանրային տրանսպորտում համավարակի կանխարգելման միջոցառումներ իրականացնելու, ինչպես նաև ախտահանիչ նյութերի առկայության, վարորդների և ուղևորների կողմից պարտադիր դիմակ կրելու վերաբերյալ։

Տեսչական մարմինների կողմից վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։

1454