ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը: «Արմենպրես»-ի տվյալով՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրությունները կօգնե՞ն լիցքաթափել իրավիճակը երկրում, և արդյոք ՄԱԿ-ը մտադի՞ր է դիտորդական առաքելություն ուղարկել ընտրությունների ժամանակ՝ Դյուժարիկն ասել է. «Ես տեղյակ չեմ՝ արդյոք մենք ստացե՞լ ենք նման խնդրանք, թե՞ ոչ: Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն, իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները:

Ես չունեմ որևէ մեկնաբանություն ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ: Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին»: Նա նաև հավելել է, որ եթե նման խնդրանք ստացվի ՄԱԿ-ի անդամ որևէ երկրից, ապա այն անպայման կդիտարկվի:

19 Մարտ, 2021 13:09
135
; ;