Արցախի Հանրապետության կառավարությունը 2021 թվականի սեպտեմբերից սկսում է «Երկարօրյա դպրոց» ռազմավարական ծրագիրը՝ տեղեկացնում են Արցախի ԿԳՄՍ նախարարությունից:

 

Ծրագրի իրագործման արդյունքում արդյունքում եռամյա ժամկետում Արցախի բոլոր դպրոցներում կներդրվի երկարօրյա ծրագիր՝ ապահովելով դասապատրաստում, ժամանց, սպորտ և առողջ սնունդ աշակերտների համար։ Միջազգային լավագույն փորձի վրա հիմնված այս ծրագրի նպատակն է՝

 

բարձրացնել կրթության որակը՝ ամրապնդելով դասի ժամանակ ձեռք բերված գիտելիքն ու հմտությունները.

 

ապահովել դասապատրաստման հավասար պայմաններ և ստեղծել ժամանցի նոր ձևեր.

 

ուժեղացնել աշակերտի կապը սեփական համայնքի հետ ու ստեղծել նոր աշխատատեղեր.

 

ապահովել բալանսավորված սնունդ սովորողների համար.

 

ուժեղացնել քաղաքացիական գիտակցությունն ու գրավիչ դարձնել Արցախի համայնքները:

 

«Երկարօրյա դպրոց» ծրագիրը բխում է մասնակցային կրթության և կրթական համակարգի արդարության սկզբունքներից: Ըստ այդմ, սփյուռքի և տեղական հիմնադրամները կֆինանսավորեն դպրոցների արդիականացումը, ԱՀ և ՀՀ կառավարությունները կապահովեն մանկավարժների վարձատրությունն ու վերապատրաստումը, համայնքները կօգնեն շենքային և այլ ռեսուրսներով, դպրոցի ուսուցիչները, ծնողներն ու աշակերտներն էլ միասին կձևավորեն ու կիրագործեն երկարօրյայի սեփական կարգացուցակը։

 

Առաջին փուլում ընգրկված են՝

 

Հաթերք, Մաղավուզ, Մոխրաթաղ, Վաղուհաս, Չափար, Կիչան,

 

Եղցահող, Խրամորթ, Նախիջևանիկ, Աստղաշեն, Սարուշեն, Պատարա, Խնապատ,

 

Բերդաշեն, Աշան, Կարմիր Շուկա, Մեծ Շեն, Մաճկալաշեն, Թաղավարդ Կալեր և Սոս համայնքների դպրոցները։

 

 

23 Մարտ, 2021 17:24
129
; ;