Այսօր Ավագ երեքշաբթի է
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ
Ավագ երեքշաբթին մի ներքին ընդհանրությամբ կապված է նախորդ օրվա հետ. ակնարկում է, որ մեր առաքինի գործերի պտուղներով հոգեպես պետք է պատրաստ լինենք Քրիստոսի երկրորդ գալստյանը, այլապես կչորանանք թզենու պես և երկնքի արքայությունից դուրս կմնանք հինգ հիմար կույսերի նման:
Ավագ երեքշաբթի, երեկոյան ժամերգության ընթացքում, եկեղեցու ատյան են դուրս գալիս տասը մանուկներ` խորհրդանշելով տասը կույսերին և իրենց ձեռքին պահելով մոմեր` հինգը վառվող, իսկ հինգը` հանգած: Մանուկների ձեռքը վառվող մոմ են տալիս, որը խորհրդանշում է հավատքի լույսը, Աստծու պատուիրաններն աչքի առաջ ունենալը և գործելը` ըստ այս խոսքի. «Քո խոսքերը ճրագ են իմ ոտքերի համար» (Սաղմ. ՃԺԸ 105):
30 Մարտ, 2021 15:34
1522
Հայտնի է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն գոլը
27 Հուլիս, 2026 22:35
Մեկնարկել է ավագ դպրոցների 10-րդ դասարանի ընդունելության հայտագրումը
20 Հուլիս, 2026 14:45
Հայաստանի լավագույն համալսարանները երկու աղբյուրների համեմատությամբ
15 Հուլիս, 2026 19:06
Այսօր Ավագ երեքշաբթի է, հիշատակվում է «Տասը կույսերի» առակը
26 Մարտ, 2024 14:31