Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել La Repubblica-ին՝ անդրադառնալով Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, հայտնում է Forzaroma.info-ն։

-Որքանո՞վ է կարևոր Մխիթարյանն թիմի համար:

-Հիանալի խաղացողները միշտ էլ կարևոր են, նաև այն պատճառով, որ նրա պես տաղանդավորներ քիչ ունենք: Բացի այդ, նա իսկապես մտածում է ազգային հավաքականի մասին, ինչպես իր բոլոր խաղընկերները: Սերը մեր երկրի մարզաշապիկի նկատմամբ այն կողմերից մեկն է, որը մեզ որոշակի առավելություն է տալիս մյուս թիմերի նկատմամբ:

-Հենրիխը բաց նամակ է գրել նաև Թրամփին, Պուտինին և Մակրոնին ՝ խնդրելով նրանց դադարեցնել պատերազմը։

-Ես անձամբ շնորհավորեցի նրան, որ նա դա արեց, երբ նա հավաքականի կազմում էր: Այն ամենը, ինչ նա ասում կամ անում է, հսկայական ազդեցություն ունի:

 

Աղբյուր՝ armsport.am

785