Բարսելոնան 19 խաղ անընդմեջ չի պարտվել Լա Լիգայում․ սա լավագույն ցուցանիշն է թոփ-5 լիգաներում

Ապրիլի 5-ին «Բարսելոնան» «Կամպ Նոու»-ում, խաղի վերջին րոպեներին խփած գոլի շնորհիվ, հաղթեց «Վալյադոլիդին»՝ 1: 0:
«Բարսելոնան» 19 խաղ չի պարտվել Լա Լիգայում, սա եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաերկար անպարտելիության շարքն է այս մրցաշրջանում:
«Բարսելոնան», որն այժմ 2-րդն է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում, 1 միավորով է հետ մնում «Ատլետիկոյից»:
Աղբյուր՝ armsport.am
06 Ապրիլ, 2021 13:44
389