
Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից, վարչական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձնանց համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքի նախագիիծը գործադիրի նիստի զեկուցվող հարցերից մեկն էր:
«Այս նախագիծը նպատակ ունի հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ հայտարարված վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց մասնակցել ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր-մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնել և նաև հիմքում դրված է մարդասիրության և համերաշխության սկզբունքը»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Նախագիծը տարածվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ` 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված աձնանց նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է համաներումով պատժից ազատել այն անձանց, որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու հետ կապված պատժի, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է, որոնք դատապարտվել են ազատությունից չզրկվելու հետ չկապված պատժի: Նախագծով նախատեսվել են այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներում չի կիրառվում: Համաներման շահառու են դառնալու հետախուզման մեջ գտնվող անձինք: Նախագիծը տարածվում է նաև այն հետախուզվող անձանց վրա, որոնք սույն թվականի հունվարի 31-ը ներառյալ ինքնակամ կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը գտնվում է դատական մարմնում, ապա դատարան:
Մանրամասները` տեսանյութում