Սիրված դերասանուհի Լուսինե Ղարիբյանի բուժման համար անհրաժեշտ է ֆինանսական օգնություն: 4 տարի շարունակ դերասանուհին պայքարում է չարորակ ուռուցքի դեմ եւ այժմ պիտի քիմաթերապիայի կուրսեր ստանա:

Լուսինեն հեռուստադիտողին հայտնի է «Բանակում» հեռուստասերիալից, ինչպես նաեւ «Պարահանդես», «Անուրջներ» եւ շատ այլ նախագծերից:

Լուսինե Ղարիբյանի հետ տեսանյութ է հրապարակել դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, որի միջոցով պատմում է դերասանուհու առողջական խնդիրների մասին ու նշում, որ դրանք հաղթահարելու համար դերասանուհին ունի բոլորիս ֆինանսական աջակցության կարիքը:

«Այսօր հասել ենք այն էտապին, որ մեզ անհրաժեշտ է ձեր բոլորի օգնությունը: Լուսինեն պետք է քիմիաթերապիա ստանա՝ 10 կուրս եւ ամեն մի կուրսի արժեքն է 422 հազար դրամ: Դա նշանակում է, որ 10 կուրսի համար մեզ անհրաժեշտ է 4 միլիոն 220 հազար դրամ գումար: Ինչ եմ առաջարկում ես, եթե 4 հազար 220 մարդ իմ հետեւորդներից փոխանցի ընդամենը 1000 դրամ, ապա մենք կկարողանանք օգնել Լուսինեին: Բոլորիս հասանելի գումար եմ ասում, որի շնորհիվ Լուսինեն հաղթահարի այս բարդ ճանապարհը»,- տեսանյութով հայտնում է Անահիտ Կիրակոսյանը:

Դերասանուհին նաեւ տեղեկացրել է, թե ինչպես կարելի է փոխանցում կատարել:

ՀՀ դրամի փոխանցման համար տրամադրել է Ամերիա բանկի հաշվեհամարը: Օգնել ցանկացողները կարող են ուղարկել Անահիտ Կիրակոսյանին՝ նպատակ բաժնում նշելով Lusine Gharibyan-ի համար 1570015582850100:

«ՌԴ-ից 160 ռուբլի Գումար փոխանցելու համար ընդամենն անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածի Переводы բաժնից ընտրել За рубеж, սեղմել По номеру телефона կոճակը, ընտրել երկիրը՝ Армения, ապա՝ Telcell Wallet, մուտքագրել ստացողի բջջային հեռախոսահամարն ու փոխանցվող գումարի չափը: Վերջ. գումարը հաշված վայրկյաններում կփոխանցվի ստացողի TelcellWallet-ին: +37455745473»,-մանրամասնել է ՌԴ-ում բնակվող հայրենակիցների համար:

Ստորեւ ներկայացնում ենք Լուսինե Ղարիբյանի հեռախոսահամարն ու «Իդրամ» ինտերնետային վճարային համակարգի թվերը

Բջջային՝ +37493709097, idram՝ 949808502

armtimes.com

Տեսանյութ՝

 

8916