«ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն սադրիչ գործողություններ են իրականացնում Սև ծովի օդային տարածքում և ջրերում»,- հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

Ինչպես փոխանցում է ռուսական Tass.ru-ուն, Ուկրաինայի ղեկավարությունը շարունակում է ձգտել ապակայունացնել իրավիճակը Դոնբասում:

«Իրավիճակը հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ շարունակում է մնալ ծանր՝ մի շարք երկրների՝ իրենց ռազմական ներկայությունը Ռուսաստանի սահմաններին ավելացնելու փորձերի հետևանքով»,- ասել է նա Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի նիստում:

Ապրիլի 13-ին Շոյգուն հայտարարել էր ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերը Ռուսաստանի եվրոպական մասի սահմաններ տեղափոխելու մասին: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն նախատեսում է 40 000 զինծառայող և 15 000 միավոր զենք ու ռազմական տեխնիկա տեղակայել Ռուսաստանի սահմանների մոտ:

Ավելի վաղ, ապրիլի սկզբին, Կիևը մեղադրել էր Մոսկվային Դոնբասում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու մեջ և ՆԱՏՕ-ի երկրներին կոչ արել բարձրացնել մարտական ​​​​պատրաստվածությունը: Կրեմլը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ Ռուսաստանը չի հանդիսանում ուկրաինական ներքին հակամարտության մաս՝ անվանելով Ուկրաինան պայթյունավտանգ տարածաշրջան:

20 Ապրիլ, 2021 18:43
180
; ;