ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Գորայք համայնքին կնվիրի Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենա, որը Պետական եկամուտների կոմիտեի նախագահի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի նոյեմբերի 16-ի հանձնման-ընդունման ակտով հանձնվել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության որոշման նախագիծը ներառված է գործադիրի ապրիլի 22-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ամրացված 2005 թվականի արտադրության MERCEDES SPRINTER մակնիշի VIN WDB9036621R804603 (նույնականացման համարը՝ SN010TR/BS283B) 585 180 դրամ սկզբնական արժեքով մարդատար մեքենան հետ վերցնել և նվիրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք համայնքին՝ վերջինիս կարիքների համար օգտագործելու նպատակով»,- ասված է որոշման նախագծում:

Ռազմական դրության ավարտից հետո Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2005 թվականի արտադրության Mercedes Sprinter մակնիշի մարդատար մեքենայի հետագա տնօրինման հարցի նպատակահարմարությունից ելնելով՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորայք համայնքին գույք նվիրելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որով այն նվիրում է ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքին:

 

21 Ապրիլ, 2021 20:47
303
; ;