ՎՏԲ-Հայաստան Բանկը, պարբերաբար բարելավելով իր կողմից առաջարկվող պրոդուկտների պայմաններն, այս անգամ իջեցրել է ֆիզիկական անձանց վարկերի գնման  տարեկան տոկոսադրույքը և միջնորդավճարը: ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած օրենքի նախագծին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագծով առաջարկվում է վերացնել ըստ էության մեկ տնտեսավարողի վերաբերող հարկային արտոնությունը:

«Խոսքը վերաբերում է նրան, որ Մեղրի քաղաքի մաքսակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող արտոնյալ գոտում առկա է ընդամենը մեկ մաքսային վերահսկողության տարածք: Այն մեքենաները, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք են գործում տվյալ գոտի, ազատվում են ճանապարհային հարկից», - ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված ճանապարհային հարկի այս արտոնությունը չի ծառայում իր նպատակին, ավելին՝ անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում տնտեսվարողների շրջանում:

ԱԺ լիագումար նիստի ընթացքում նշվեց, որ մի շարք գործարարների պնդմամբ այդ տարածքում ֆիզիկապես հնարավոր չէ նույնիսկ լրացուցիչ մեկ պահեստ կառուցել: Ըստ ՊԵԿ տվյալների՝ այդ պահեստում բեռնաթափվում է ՀՀ մուտք գործող բեռնատարների ընդամենը 10-15 տոկոսը, իսկ  մնացյալ շուրջ 85 տոկոս բեռնատարները, շատ դեպքերում տեղափոխելով միևնույն ապրանքները, լրացուցիչ վճարում են 110-ից մինչև 152 հազար ՀՀ դրամ ճանապարհային հարկ, ինչն էլ բնականաբար բարձրացնում է ներկվող ապրանքների ինքնարժեքը:

Հիմնական զեկուցող Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ քննարկելուց հետո պատգամավորների կողմից առաջարկներ չեն ներկայացվել:

 

Վերաֆինանսավորման նոր ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է` գրանցված եկամուտ և դրական վարկային պատմություն ունեցող ֆիզիկական անձ հաճախորդներին, շահավետ պայմաններով այլ բանկերում կամ վարկային կազմակերպությունում գործող վարկերի գնում։                                                                                                                                        

Հաճախորդը ստանում է վարկ` այլ բանկում կամ վարկային կազմակերպությունում գործող պարտավորության մնացորդի չափով, ինչպես նաև ունի վարկի հավելյալ գումար ստանալու հնարավորություն:

Վարկերի վերաֆինանսավորման հիմնական պայմաններն են.

• տարեկան տոկոսադրույք՝ 11,6% -ից մինչև 16,6% (փաստացի տոկոսադրույք` 14,5-20,5%),

• վարկի ժամկետ՝ 6-60 ամիս,

• վարկի սպասարկման ամսական միջնորդավճար՝ վարկի գումարի 0,1% չափով:

 

Բանկն առաջարկում է  նաև վարկի  տարեկան տոկոսադրույքից զեղչերի ճկուն համակարգ այն հաճախորդներին, ովքեր ձևակերպում են դժբախտ պատահարներից կամ անշարժ գույքի ապահովագրություն:   

Վերոնշյալ պայմաններով Բանկն իրականացնում է առանց գրավի սպառողական վարկերի, վարկային գծերի, ապառիկ վարկերի գնում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նաև ավտովարկերի և հիփոթեքային վարկերի գնում, որոնց պայմանների վերաբերյալ  մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Բանկի կայքում:

 

Վարկի վերաֆինանսավորումը հաճախորդին տալիս է հետևյալ առավելությունները`

  • վարկերի  տոկոսադրույքի իջեցում,
  • տարբեր բանկերում գործող վարկերի գծով վճարումների միավորում մեկ վճարի մեջ,
  • վարկի ժամկետի երկարաձգում,
  • լրացուցիչ վարկի գումարի ստացում,
  • ամենակարևորը՝ ամսական վարկային բեռի իջեցում:

 

Ֆիզիկական անձանց վարկերի գնման պայմանների, ինչպես նաև պահանջների և կիրառվող միջնորդավճարների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում` https://www.vtb.am/am/credits#varki-gnowm# հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87 -87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

891