Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Նահանգները շարունակում է ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային, բայց պետք է համոզվի, որ ինքն իր համար բավարար զենք ունի, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք նրանց շատ զենք ենք տալիս։ Մենք աշխատում ենք նրանց հետ և փորձում ենք օգնել նրանց», - ասել է նա։

Սակայն, ըստ նրա, սրա արդյունքում դատարկվում են ԱՄՆ զենքի պահեստները. «Մենք պետք է համոզվենք, որ ունենք բավարար [զենք] մեզ համար»։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Politico-ն և NBC News-ը հաղորդեցին, որ Ուկրաինային զենքի մատակարարումները սառեցվել են, քանի որ Վաշինգտոնը աուդիտ է անցկացնում սեփական զինանոցներում՝ վախենալով դրանց սպառումից:

95