Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին՝ երկուշաբթի օրը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ կհայտարարի Գազայի հատվածում հրադադարի մասին։

Araratnews.am-ի փոխանցմամբ՝ իսրայելական «Yedioth Ahronoth» թերթում հրապարակված հաղորդագրության համաձայն, որը հիմնված է իսրայելական պաշտոնյաների տեղեկատվության վրա, Իսրայելը պատրաստվում է բանակցել «Համասի» հետ հրադադարի մանրամասների շուրջ։

Իսրայելական պաշտոնյաները նշել են, որ ԱՄՆ նախագահ Թրամփը նաև «մտադիր է հայտարարել, որ Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Գազայում հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ»։

 

90