Հրապարակախոս Վոլֆգանգ Մյունխհաուն Handelsblatt-ում զետեղված հոդվածում գնահատել է Գերմանիայի գործողությունները Ռուսաստան-ՆԱՏՕ ռազմական հակամարտության դեպքում։

Լարվածության կետը, նշում է հեղինակը, կարող է դառնալ պայքարը այսպես կոչված «Սուվալկի միջանցք»-ը` այն հատվածը, որը կարող է միացնել Բելառուսը եւ Կալինինգրադի մարզը։ Տվյալ պահին այդտեղով անցնում է լեհ-լիվական սահմանը։

«Ես բացարձակապես ոչ մի շանս չեմ տեսնում , որ Գերմանիան երբեւիցե կմասնակցի Ռուսաստանի դեմ ռազմական գործողությունների, անգամ եթե այն ներխուժի Մերձբալթիկա»,- գրել է Մյունխհաուն։

Որպես արգումենտ հրապարակախոսը մեջբերել է դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շիայնմայերի խոսքերը, որոնք հաստատում են, որ Գերմանիան Ռուսաստանին «պարտք է» «Հյուսիսային հոսք-2» գազամուղը` որպես Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կատարված գործողությունների մեղքերի քավություն։

Սուվալկի միջանցքում ՆԱՏՕ-ի զորավարժությունները, Մյունխհաուի կարծիքով, ուժի ցուցադրություն են

11303